Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Սեյրան Օհանյան. Մենք պայքարելու ենք իշխող ՀՀԿ-ի դեմ

Սեյրան Օհանյան. Մենք պայքարելու ենք իշխող ՀՀԿ-ի դեմ
08.03.2017 | 01:17

«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը Տավուշի մարզում քարոզարշավն ավարտեց Իջևանում և Դիլիջանում անցկացրած նախընտրական հանդիպումներով:
Հանրահավաքներն առաջնորդում են Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ Հայաստանում չէ: Նա քարոզարշավին կմիանա մի քանի օրից:


Մարդաշատ հանդիպումներում հնչում են իշխանափոխության կոչեր: Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, թե իրեն բազմաթիվ բարձր պաշտոններ են առաջարկվել, և ինքը կարող էր «կողքից նայել» Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, բայց մտել է այս պայքարի մեջ, որովհետև փոփոխությունների ժամանակն է, և ինքը համոզված է, որ գործող իշխանությունը, ի դեպս հանրապետական կուսակցության, պետք է հեռանա:

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ